410.56
5.12
388.49
+4
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի երիտասարդ ռեժիսորների վեցերորդ փառատոնը նոր տաղանդեր բացահայտեց

17:16
02 Դեկտեմբերի 2011

Երիտասարդ ռեժիսորների վեցերորդ հանրապետական փառատոնը բացառիկ դարձավ երիտասարդ թատերական տաղանդների ներուժի բացահայտման տեսանկյունից, ուրբաթ ասաց Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը:

Երևանում նոյեմբերի 23-30-ն անցկացված փառատոնում ներկայացվեցին հայ երիտասարդ բեմադրիչների ութ ներկայացումներ: Յուրաքանչյուր ներկայացումից հետո քննարկումներ անցկացվեցին թատերագետների մասնակցությամբ:

«Մենք ամեն տարի հետաքրքիր ներկայացումներ ենք ցույց տվել, բայց դրանք ավելի շատ նման էին կոնկրետ ռեժիսորի շնորհալիությունը վկայող ճեղքումների: Իսկ այս տարի ամենատարբեր ժանրերում բեմադրված բոլոր ութ ներկայացումները միավորվեցին մեկ ընդհանուր գծով՝ բարձր պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասաց Մելոյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա ընդգծեց, որ փառատոնը պարզ ցույց տվեց այն փաստը, որ երիտասարդ հայ թատերային գործիչներն արդեն ժամանակ չեն կորցնում փորձելու վրա, այլ անմիջապես մասնագիտական գործունեության են անցնում: Սա, Մելոյանի կարծիքով, վկայում է, որ շուտով հանրապետության թատերական ասպարեզում կմնան միայն ուժեղագույն թատերագետները, ովքեր դուրս կմղեն ավելի թույլերին:

Մելոյանը նշեց նաև Գյումրիի և Վանաձորի երիտասարդ ռեժիսորների ներկայացումների բարձր պրոֆեսիոնալիզմը, որոնցում «գավառական» ոչինչ չկար:

Նա միաժամանակ կարևորեց բեմադրությունների բաց քննարկումները նաև սովորական հանդիսատեսների համար, ովքեր կցանկանային հասկանալ և մինչև վերջ ընկալել ներկայացումների իմաստը:
Մելոյանը նշեց նաև, որ փառատոնում ներկայացված բոլոր ութ ներկայացումներն այնքան լավն էին, որ բեմադրիչներից յուրաքանչյուրն արժանի է մասնակցել թատերական ռեժիսորների Մոսկվայի ամենամյա ամառային դպրոցին:

Նա ընդգծեց, որ Թատերական գործիչների միությունը պատրաստ է օժանդակել այդ հարցում ամառային դպրոցին մասնակցել ցանկացողներին:

Թատերագետ, Միության քարտուղար Լևոն Մութաֆյանն իր հերթին նշեց, որ փառատոնը բացառիկ է իր տեսակի մեջ և պրոֆեսիոնալ ընկալման ձևավորման տեսանկյունից:

Ըստ նրա՝ եթե ավելի վաղ բազմաթիվ ներկայացումներ գնահատվում էին բեմադրման տեսանկյունից, ապա այս անգամ բոլոր ներկայացումները բուռն ու արդյունավետ քննարկումներ են ունեցել, և այն մտահոգությունը, թե երիտասարդ ռեժիսորները չեն զարգանում, չարդարացան:

Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2006 թվականին՝ հանրապետության թատերական գործիչների միության ղեկավար Հակոբ Ղազանչյանի նախաձեռնությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ
20:20
11 Դեկտեմբերի 2022
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում (ՎԻԴԵՈ)
Նարեն փայլուն ելույթ ունեցավ Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
19:03
11 Դեկտեմբերի 2022
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
Երևանում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» հոբելյանական մրցույթը
19:46
05 Դեկտեմբերի 2022
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը (ՈՒՂԻՂ)
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը. ՈՒՂԻՂ
15:06
05 Դեկտեմբերի 2022
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը (ՖՈՏՈ)
Հավատա հրաշքին. ներկայացվել է «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բեմը. ՖՈՏՈ
11:44
01 Դեկտեմբերի 2022
Հայկական «Բերդ» պարը ներկայացվել է Հոլիվուդի հեղինակավոր Սուրբծննդյան շքերթին (ՎԻԴԵՈ)
Հայկական «Բերդ» պարը ներկայացվել է Հոլիվուդի հեղինակավոր Սուրբծննդյան շքերթին. ՎԻԴԵՈ