Վեց տարի շարունակվող նորոգումից հետո չորեքշբթի վերաբացված Մեծ թատրոնի առաջին պրեմիերան՝ ռեժիսոր Դմիտրի Չերնյակովի բեմադրած «Ռուսլան և Լյուդմիլա» օպերան, ավարտվել է «բրավո» և «ամոթ» ճիչերով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նորոգված Մեծ թատրոնի պրեմիերայի համար բեմադրության ընտրությունը պայմանավորված էր պահի հանդիսավորությամբ՝ ի տարբերություն շատ այլ օպերաների, «Ռուսլան և Լյուդմիլա» օպերան ողբերգական ավարտ չունի: Ավելին, այդ փաստը տարբեր բեմական ժանրերի օգտագործում է ենթադրում և Մեծ թատրոնի բոլոր թատերախմբերին բեմ դուրս գալու հնարավորություն է ընձեռում:
Մեծ թատրոնի հաջորդ սպասված իրադարձությունը նոյեմբերի 18-ին կայանալիք Յուրի Գրիգորովիչի բեմադրած «Քնած գեղեցկուհի» բալետն է, որտեղ գլխավոր տղամարդու դերակատարը համաշխարհային բալետի աստղ, արտերկրից հրավիրված մենակատար Դևվիդ Խոլբերգն է: Բացի այդ, Ռուսաստանում առաջին անգամ Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերայի բեմադրությունը կպատրաստեն գարնանը, իսկ ամռանը կցուցադրվի Չայկովսկու «Կախարդուհիներ» ներկայացումը: -0-