ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի HighFest թատերական միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը ռուսական Պերմ քաղաքի փողոցային թատրոնների միջազգային փառատոնի հիմնադիրը կդառնա, ասել է Պերմի շրջանի ղեկավարի տեղակալ Բորիս Միլգրամը:
Միլգրամը և «Պերմի սպիտակ գիշերները» փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանը հրավիրված են Երևանի HighFest փառատոնին, և իրենց այցի ընթացքում կհանդիպեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և կքննարկեն համագործակցության հնարավորությունները:
Ըստ ղեկավարի տեղակալի, այս փողոցային թատրոնների փառատոնը մեկ շաբաթյա կլինի և կանցկացվի «Պերմի սպիտակ գիշերները» թատերական միջազգային փառատոնի շրջանակներում:
«Մենք հասկանում էինք, որ շատ բան է կախված փողոցային գործողություններից և կատարումներից, Արթուրը փողոցային թատրոնների մեկշաբաթյա փառատոն առաջարկեց: Ռուսաստանում դա դեռ այդքան տարածված ժանր չէ»,- հինգշաբթի հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միլգրամը:
Նա նշեց, որ Ղուկասյանը Պերմում իր աշխատանքը կսկսի 2012թ.-ից:
HighFest փառատոնի նախագահի հետ հանդիպման մասին խոսելիս՝ ղեկավարի տեղակալը պատմեց, որ Ղուկասյանը հրավիրված է Պերմում կայանալիք Տնտեսական ֆորումին, որը նույնպես մեծ ուշադրության է արժանացնում մշակույթի ոլորտը: -0-