Ֆրանսիացի երգչուհի Էլոդի Ֆրեժեն, հնարավոր է, Հայաստանի մասին երգ գրի

05.10.2011, 20:01
Ֆրանսիացի երգչուհի Էլոդի Ֆրեժեն, հնարավոր է, Հայաստանի մասին երգ գրի
Ֆրանսիացի երգչուհի Էլոդի Ֆրեժեն, հնարավոր է, Հայաստանի մասին երգ գրի

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ ֆրանսիացի երգչուհի Էլոդի Ֆրեժեն հայ լրագրողների հետ զրույցի ընթացքում չի բացառել Հայաստանին նվիրված երգ գրելու հնարավորությունը:

«Բացառված չէ, որ մի անգամ Facebook-ի իմ էջում Հայաստանին նվիրված երգ տեղադրեմ»,- չորեքշաբթի լրագրողներին  ասաց Ֆրեժեն:
Ֆրեժեն այս օրերին Հայաստանում է գտնվում հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով և հայկական էստրադային աստղերի հետ ելույթ կունենա «Հայաստանի 20-ամյակի 20 երգ» համերգին: 

Երգչուհին նշեց, որ Հայաստանի հրավերն իր համար մեծ պատիվ է:
«Ես ինձ այստեղ երեխա եմ զգում, ով նոր խաղալիք է գտել և փորձում է այստեղ իր տեղը գտնել, հնարավոր է նաև՝ նոր ընկերներ և ընտանիք»,- ժպիտով իր զգացողություններն արտահայտեց երգչուհին:

Նա նշեց, որ համերգին կկատարի ինչպես իր հեղինակային ստեղծագործությունները, այնպես էլ առավել սիրված և հայտնի ֆրանսիական երգեր, որոնք զարդարում են այնպիսի ականավոր ֆրանսիացի կատարողների ծրագրացանկը, ինչպիսիք են՝ Էդիթ Պիաֆը, Շառլ Ազնավուրը, Ժակ Բրելը: -0-