Վերադարձի դասական երաժծշտության հինգերորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերին Երևանում

28.09.2011, 17:54
Վերադարձի դասական երաժծշտության հինգերորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերին Երևանում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վերադարձի դասական երաժշտության հինգերորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 4-ից 24-ը Երևանում, հայտնում է Հայաստանի Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, փառատոնին կմասնակցեն սփյուռքահայ հանրահայտ երաժիշտներ՝ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Բելգիայից,  դաշնակահարներ Աշոտ Խաչատրյանը Գերմանիայից, Մարիաննա Շիրինյանը Դանիայից, Վազգեն Վարդանյանը Սլովենիայից, ամերիկացի երաժիշտներ Ջոն Խոդյանը, Բեթ Ուիլյամսը, շվեյցարացի ֆլեյտահար և կոմպոզիտոր Վալերի Տոլստովը, ինչպես նաև նվագախմբեր Հայաստանից:
 
Փառատոնի բացումը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում, միջոցառման փակումը տեղի կունենա Խաչատրյանի անվան համերգասրահում:

Վերադարձի դասական երաժշտության առաջին փառատոնն անցկացվել է 2007 թվականի աշնանը: -0-