Համաշխարհային հայտնի դաշնակահար (սինթեզատոր) Yanni-ին (Յանի Քրիսոմալիս) հայ լրագրողներին հայտնել է, որ անակնկալ է պատրաստել երևանյան լսարանի համար:
Yanni-ի համերգն անցկացվում է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Yanni-ի հայկական համերգը կազմակերպվել է VT Entertainment ընկերության կողմից և լայնածավալ շրջագայության մի մասն է, որի մեջ ընդգրկվել են Չինաստանը, Թայլանդը, Միացյալ Արաբական Էմիրությունները:
«Մենք բեմում իմպրովիզներ ենք անելու և նվագելուենք՝ հաշվի առնելով լսարանի արձագանքը: Ծրագրացանկում փոփոխություններ կան, որոնք արվել են հատուկ Հայաստանի համերգի համար»,- ուրբաթ լրագրողներին ասաց Yanni-ին:
Միաժամանակ դաշնակահարը չի բացահայտել իր ծրագրացանկի մանրամասները՝ միայն նշելով, որ դրա մեջ կմտնեն ինչպես հին, այնպես էլ նաև ստեղծագործություններ: -0-