Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2011 թ.-ի հոկտեմբերից կգործարկի «Երկու աստղ» հայ-վրացական երաժշտական նոր նախագիծը, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ նախագծին կմասնակցեն հայկական և վրացական էստրադայի աստղերը, որոնց անունները դեռ չեն հրապարակվում:
«Նոր նախագծի նկարահանումները կսկսվեն արդեն սեպտեմբերի վերջին տասնօրյակում, իսկ նախագիծը կհեռարձակվի հոկտեմբերի սկզբին և հայկական, և վրացական հանրային հեռուստաընկերությունների եթերում», - ասաց նա:
Հարությունյանի խոսքերով՝ Թբիլիսիում և Երևանում նախատեսված է նաև կազմակերպել գալա-համերգ՝ նախագծի մասնակիցների մասնակցությամբ:-0-