Ջիվան Գասպարյանի կրտսերը՝ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը, աշխատում է սոլո ալբոմի ձայնագրության վրա, որը դուդուկների «երգչախմբային երգեցողություն» է լինելու։
«Այդ սոլո ալբոմը միայն դուդուկի կատարումներ է ներկայացնելու...Ես որոշել եմ, որ դա տարբեր տոնայնությամբ 10-15 դուդուկներով «երգչախմբային երգեցողություն» է լինելու, ինչը ստեղծագործություններին նոր, ամուր և գեղեցիկ հնչեղություն կհաղորդի»,- երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կրտսեր Գասպարյանը։
Ըստ երիտասարդ երաժշտի, նոր ալբոմում ինքն ամբողջովին հրաժարվել է հնաոճ կատարումներից, և բոլոր ստեղծագործությունները հնչելու են նոր, արդիականացված ոճում։
Նա տեղեկացրեց, որ ալբոմի երգացանկում կընդգրկվեն մասնավորապես 18-րդ դարի լեգենդար աշուղ Սայաթ-Նովայի և հայկական դասական երաժշտության հիմնադիր, 20-րդ դարի ականավոր կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործությունները։
Կրտսեր Գասպարյանը նշեց, որ ալբոմը Հայաստանում է ձայնագրում, և այն կթողարկվի 2011թ.-ի ընթացքում։ -0-