Բրազիլիայի հայերին վերաբերող ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 7-ին Երևանում

02.09.2011, 17:54
Բրազիլիայի հայերին վերաբերող ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 7-ին Երևանում
Բրազիլիայի հայերին վերաբերող ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 7-ին Երևանում

Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ և բրազիլահայ համայնքի ներկայացուցիչների աջակցությամբ ներկայացնում է ցուցահանդես «Հայերի hետքերը Բրազիլիայում» խորագրով:

Ինչպես տեղեկացնում են Բրազիլիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսը Բրազիլիայի ազգային տոնի և Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարության մի մասն է: Ցուցահանդեսը բաց կլինի ս.թ. սեպտեմբերի 8-ից 21-ը:

Ցուցահանդեսը կներկայացնի ակնարկ հայկական համայնքի մասին Բրազիլիայում, երկիր, որտեղ նրանք գտան ապաստան և զարգանալու հնարավորություններ: Իրենց հերթին գաղթականները նույնպես նպաստել են բրազիլական հասարակության առաջընթացին տարբեր ոլորտներում՝ դառնալով գործարարներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, դասախոսներ, ռեժիսորներ:--0-