Դովլաթովի անվան մրցանակ կհանձնվի Պետերբուրգում

«Դովլաթովյան երկրորդ ընթերցումներ» միջազգային համաժողովը կանցկացվի Պետերբուրգում սեպտեմբերի 1-3-ը, համաժողովի ավարտին Դոլվաթովի անվան գրական մրցանակ կհանձնվի, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Զվեզդա» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Արևը, ամսագիրը մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկն է:
«Դովլաթովյան առաջին ընթերցումները» տեղի են ունեցել Պետերբուրգում 1998 թ.-ին և նվիրված էին 70-90-ականների քաղաքային մշակույթին: «Երկրորդ ընթերցումների» թեման է «XXI դարասկզբի քաղաքային մշակույթը. արդյունքնե՞ր, թե՞ հեռանկարներ»», - նշել է գրող Վալերի Պոպովը:
Սեպտեմբերի 3-ին Պուշկինի տուն-թանգարանում տեղի կունենա Դովլաթովի անվան մրցանակաբաշխությունը «Ժամանակակից հայրենական արձակում ձեռքբերումների համար»: Ելցինի անվան հիմնադրամի կողմից տրամադրված մրցանակային ֆոնդը կազմել է 100 հազար ռուբլի:
Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում են Անդրեյ Արևը, Վալերի Պոպովը, Ալեքսանդր Գենիսը, Տատյանա Տոլստայան, Ելենա Սկուլսկայան: Ինչպես նշել է Պոպովը, ցավոք, «անգամ վաղ շրջանի Դովլաթովին հավասարազոր տաղանդ դեռ չի գտնվել»:
Մրցանակի շորթ-լիստում ներառվել են հետևյալ հեղինակները՝ Անդրեյ Աստվածատուրով՝ «Սկունսկամերա», Էդուարդ Կոչերգին՝ «Հրեշտակի տիկնիկ» և «Մկրտված խաչեր», Իգոր Գոլուբենցով՝ «Ցզե կետ», Ֆիգլ-Միգլը՝ «Դու այնքան շատ ես սիրում այս ֆիլմերը» ստեղծագործություններով, Լորա Բելոիվան՝ «Ճամպրուկային սիրավեպ» և Վլադիմիր Սորոկինը՝ «Ձնաբուք» ստեղծագործությամբ: Շորթ-լիստում վերջին հեղինակին ընդգրկելուն աջակցել է Ալեքսանդր Գենիսը:
Սեպտեմբերի 2-ին «Թափառող շուն» արտ-սրճարանում կանցկացվի «Դովլաթովն ու ընկերները» գրական երեկոն, որի շրջանակներում հայտնի գրողին կհիշեն նրա ընկերները:-0-