Frontiers Records ընկերությունը կթողարկի Uriah Heep լեգենդար ռոք-խմբի «Live in Armenia» համերգային ալբոմը, հաղորդում է Blabbermouth.net ինտերնետ հրատարակությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում ալբոմի թողարկումը նշանակված է սեպտեմբերի 23-ին, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ սեպտեմբերի 27-ին: Ալբոմը կթողարկվի հատուկ փաթեթով՝ 2CD + DVD:
«Live in Armenia»-ն կթողարկվի նաև էքսկլյուզիվ փայլուն ջիջիփակերով (2CD + DVD+2LP):
2009 թ.-ի հոկտեմբերին Uriah Heep-ը թողարկեց «Celebration» ալբոմը, որը նվիրված էր խմբի 40-ամյակին: Ալբոմում ներառված են համույթի լավագույն քսան հիթերի ստուդիային ձայնագրությունները, ինչպես նաև երկու նոր երգ: Այս ալբոմը նշանավորեց նոր փուլ խմբի համար:
Համաշխարհային հյուրախաղերի շրջանակներում Uriah Heep խումբը ելույթ է ունեցել Արևելյան Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, Ճապոնիայում և Ամերիկայում:
Uriah Heep խումբը, որը Black Sabbath, Deep Purple և Led Zeppelin խմբերի հետ միասին հարդ-ռոքի հիմնադիրներից է, 1969 թ.-ից ի վեր վաճառել է ավելի քան 30 մլն ալբոմ:-0-