415.24
4.83
386.52
+24
Եղանակը Երևանում
Հայ

ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի Ղարաբաղում հուլիսի 18-22-ը

19:59
29 Հունիսի 2011

ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի Ղարաբաղում հուլիսի 18-22-ը, հաղորդում է փառատոնի մամուլի ծառայությունը:

Փառատոնը նվիրված է Արցախի հռչակման 20-ամյակին և կանցնի Հայաստանի մշակույթի և սփյուռքի նախարարությունների, ԼՂՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Հինգ օրերի ընթացքում ԼՂՀ տարբեր քաղաքներում կներկայացվի 18 ներկայացում, որոնցից ստացված եկամուտը ամբողջությամբ տրամադրվելու է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերանորոգման աշխատանքներին:

Ղարաբաղում նախատեսված փառատոնի խաղացանկում ներառված են հետևյալ ներկայացումները՝ Սամվել Բաղինյանի «Մատյան ողբերգության», Հովհաննես Հովհաննիսյանի «Շեյլոկ», Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում տիկնայք ու պարոնայք», Գենադի Առուշանյանի «Ես տեսնում եմ ձեզ», Գրետա Մեջլումյանի «Ծառերը», Զարուհի Խաչատրյանի «Վերադառնում են, մոռացեք», Արթուր Կարապետյանի «Յագո» և Արմեն Սանթրոսյանի «Լիր»:

ԱՐՄՄՈՆՈ փառատոնն անցկացվում է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ:
ԱՐՄՄՈՆՈ միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2003թ.-ի սեպտեմբերին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ