415.24
4.83
386.52
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ազգային կինոակադեմիա է հիմնվել Հայաստանում

19:05
27 Հունիսի 2011

Հայաստանի Ազգային նորաստեղծ կինոակադեմիան կմիավորի կինոարվեստով զբաղվող բոլոր կազմակերպությունները, հայտարարեց կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը։

«Այսօր մենք ունենք Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադրամ և Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ դրանք բոլորը կատարում են իրենց կարևոր աշխատանքը, սակայն անհրաժեշտ է մի մարմին, որը կմիավորի այս բոլոր կառույցները հօգուտ հայ կինեմատոգրաֆի»,- երկուշաբթի լրագրողներին հայտնեց Մուրադյանը։

Ըստ նրա, Ազգային կինոակադեմիան հայկական կինոգործիչների հետ համագործակցությամբ մտադիր է կապեր հաստատել եվրոպական, ամերիկյան, ռուսական համանման կազմակերպությունների հետ, զբաղվել գիտական հետազոտություններով, ակադեմիկ մակարդակի համաժողովներ և սեմինարներ կազմակերպել։

Մուրադյանը հայտնեց, որ կանոնադրության համաձայն, կինոակադեմիայի անդամ կարող են դառնալ մարդիկ, ովքեր կինեմատոգրաֆի ոլորտում առնվազն 10-ամյա փորձ ունեն, որոշակի ճանաչման են հասել, օրինակ, միջազգային մրցանակների դափնեկիրներ, պետական մրցանակակիրներ։ «Այսինքն, Ազգային կինոակադեմիան կդառնա հայկական կինեմատոգրաֆի ինտելեկտուալ և գեղարվեստական միջուկը»,- ասաց Մուրադյանը։
Նա ընդգծեց, որ կինոակադեմիայի ղեկավարությունը որոշել է հիմնել իր հատուկ մրցանակը։

«Կինոակադեմիայի մրցանակը կբաշխվի երկու տարին մեկ անգամ, որպեսզի ապահովի մրցունակ ֆիլմերի անհրաժեշտ քանակը»,- ասաց Մուրադյանը, հավելելով, որ մրցանակի անվանումն առայժմ անորոշ է։
Նորաստեղծ կազմակերպության առաջին նախաձեռնությունների թվում Մուրադյանը նշեց «Ոսկե ծիրան» հիմնադրամի հետ համատեղ հայկական կինոյի հանրագիտարանի ստեղծումը, «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում «Գեղարվեստական հատուկ հայացք» խորագրով հատուկ մրցանակի հիմնումը, ինչպես նաև «Հույս» մրցանակի ստեղծումը Երիտասարդ կինեմատոգրաֆիստների «Ես» փառատոնում։

Ինչպես կարծում է Մուրադյանը, Հայկական ազգային կինոակադեմիայի ստեղծումը հենց այս պահին անհրաժեշտություն էր մի շարք պատճառներով՝ նախևառաջ, այն երկարամյա ճանապարհը գնահատելու համար, որ անցել է հայկական կինեմատոգրաֆը։ «2012 թվականին մենք կնշենք հայկական կինեմատոգրաֆի 100-ամյակը»,- ասաց նա, հիշեցնելով, որ հայկական կինոյի մասին հիշատակումներ են հանդիպում Եգիպտոսի 1912 թվականի անգլիալեզու մամուլում։

Առաջիկա նշանակալի իրադարձությունների թվում նա նշեց անկախության ժամանակահատվածի հայկական կինոյի 20-ամյակը, որը լրանում է 2012 թվականին։ «Այդ թվերը պետք է ըստ արժանվույն նշել»,- վստահ է նա։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ