ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանցի երաժիշտ Նարեկ Հախնազարյանը «Թավջութակ» մասնագիտացման մրցույթի երկրորդ փուլից հետո մտել է Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի եզրափակիչ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի հայ երաժիշտից, Մոսկվայում անցկացվող մրցույթի եզրափակիչ են մտել նաև Գերմանիան ներկայացնող Նորբերտ Անգերը, Բելառուսը ներկայացնող Իվան Կարիզնան, Ֆրանսիան ներկայացնող Էդգար Մորոն և Իտալիան ներկայացնող Ումբերտո Կլերիչեն:
Թավջութակահարների մրցույթի ժյուրիի անդամներն են Քշիշտոֆ Պենդերեցկին, Մարիո Բրունելոն, Էնրիկո Դինդոն, Դավիթ Գերինգասը, Կլայ Գիլիսոնը, Լինն Հարելը, Ռալֆ Կիրշբաումը, Անտոնիո Մենեսեսը, Գուստավ Ռիվինիուսը, Սերգեյ Ռոլդուգինը, Մարտի Ռոուսին և Նատալյա Գուտմանը:
Չորս տարին մեկ անգամ անցկացվող Չայկովսկու անվան մրցույթն այս տարի անցկացվում է 14-րդ անգամ, որի շրջանակներում երիտասարդ երաժիշտները մրցում են «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» և «Մեներգեցողություն» մասնագիտացումներով:
Եզրափակիչ փուլերը կանցկացվեն հունիսի 26-30-ը:-0-