Հայ երգչուհին գրան-պրի է շահել Amberstar հայտնի մրցույթում. թերթ

23.06.2011, 12:05
Հայ երգչուհին գրան-պրի է շահել Amberstar հայտնի մրցույթում. թերթ
Հայ երգչուհին գրան-պրի է շահել Amberstar հայտնի մրցույթում. թերթ

Amberstar-2011 երաժշտական հեռուստատեսային մրցույթ-փառատոնին հայ երգչուհի Վարդուհի Դավթյանը (Վակա) գրան-պրի է շահել, հաղորդում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

Original Song անվանակարգում Հայաստանի ներկայացուցիչը կատարել է «Քոնն եմ» երգը, որի հեղինակն է Սերգեյ Գրիգորյանը։

Amberstar-2011 եզրափակիչ մասը տեղի է ունեցել հունիսի 17-21-ը Ստոքհոլմում։
Հայտնի լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի և հայտնի դերասանուհի Վիա Արտմանի (ով մահացել է 2008թ.-ին) կողմից հիմնադրված մրցույթի նպատակն է երիտասարդ տաղանդներին աջակցելը, Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջև մշակութային կապերի զարգացումը։

Նախատեսված է երեք անվանակարգ՝ Pop/Rock (համաշխարհային հիթ), Modern Classic (մյուզիքլներից և ռոք-օպերաներից արիաների կամ ժամանակակից մշակմամբ դասական ստեղծագործությունների կատարում) և Original Song (հատուկ մրցույթի մասնակցի համար կամ իր կողմից գրված երգ)։

Երիտասարդ դերասաններին հնարավորություն է ընձեռվում ելույթ ունենալ շոու բիզնեսի առաջնորդների առջև, ստանալ իրենց ելույթի պրոֆեսիոնալ տեսաձայնագրությունը, փորձ փոխանակել, նոր ծանոթություններ և կապեր ձեռք բերել։

Մրցույթին մասնակցում են  16-35 տարեկան պրոֆեսիոնալ բեմում ելույթի փորձ ունեցող երգիչներ՝ մենակատարներ, դուետներ, անսամբլներ  և մինչև 6 հոգուց կազմված խմբեր։ -0-