Աշխարհահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը, հնարավոր է, 2012 թվականին Հայաստան ժամանի ՀՀ մշակույթի նախարարության հրավերով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը։
Ավելի վաղ Facebook սոցիալական ցանցի օգրագործողները «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնող խումբ են ստեղծել, որի շրջանակներում դիմել են հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանի՝ գրքի մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում Մարկեսին Երևան հրավիրելու խնդրանքով։
Նա ավելացրեց, որ նախարարը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը, և Մարկեսը պաշտոնական հրավեր կստանա։
«2012 թվականին Երևանը որպես գրքի մայրաքաղաք հռչակելու շրջանակներում նախարարությունը հրավեր նամակ է պատրաստում Մարկեսի համար։ Այս հարցն արդեն քննարկվում է մշակույթի նախարարությունում»,- ասաց Դուրգարյանը։ -0-