Պաբլո Պիկասոյի «Պառկած աղջիկը» (Jeune Fille Endormie) նկարը 1941 թ.-ից հետո առաջին անգամ կներկայացվի հանրությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Daily Telegraph թերթին:
Նկարչի սիրեցյալ Մարիա-Թերեզա Ուոլթերի (Marie-Therese Walter) դիմանկարը նկարվել է 1935 թ.-ին, 1939-41 թթ.-ին այն մասնակցել է Ամերիկայում անցկացված մի քանի ցուցահանդեսների և դրանից հետո պահվել է մասնավոր հավաքածուում: Նախորդ տարի դիմանկարի սեփականատերը նվիրել է այն Սիդնեի համալսարանին, որը որոշել է աճուդի հանել գանձը՝ գիտական հետազոտությունների անցկացման համար միջոցներ ստանալու նպատակով: Դիմանկարը հունիսի 21-ին կայանալիք երեկոյան աճուրդից առաջ Լոնդոնում կներկայացվի հասարակությանը, նրա նախնական և մոտավոր արժեքը 9-12 մլն ֆունտ ստեռլինգ է (15-19 մլն դոլար):
Աճուրդի ընթացքում պետք է վաճառվեն Ռենուարի, Մոնեի, Կանդինսկիի, Մունկի, Շագալի և XX դարի սկզբի այլ խոշորագույն նկարիչների շուրջ հարյուր աշխատանքներ:
Հնագույն վարպետներին նվիրված հուլիսի 5-ի աճուրդի կարևորագույն լոտը կդառնա մերկ տղամարդու էսքիզը մեջքից, որը իտալացի գեղանկարիչ Միքելանջելոյի կատարած 24 էսքիզներից մեկն է՝ նախատեսված «Ճակատամարտ Կասչինի մոտ» որմնանկարի համար (1506) Ֆլորենցիայի Պալացո Վեկիոյիում (Palazzo Vecchio): Այս որմնանկարի մնացած բոլոր էսքիզները վաղուց գտնվում են թանգարաններում, իսկ այս մեկը պահվել է մասնավոր հավաքածուում և ներկայացվել է միայն նախորդ տարի Վիեննայում: Ածուխով արված նկարը նախատեսվում է վաճառել 3-5 մլն ֆունտ ստեռլինգով (5-8 մլն դոլար):-0-