478.29
7.18
454.86
+14
Եղանակը Երևանում
Հայ

Թալալյան եղբայրների ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը մեկնարկում է Գավառում

16:32
07 Հունիսի 2011

Հայ ականավոր երաժիշտներ Հենրիկ և Գերոնտի Թալալյան եղբայրների անվան ալտի և թավջութակի երաժշտական երկրորդ հանրապետական փառատոնն է մեկնարկում հունիսի 7-ին Գավառում, հայտնեց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը։

Նախկինում փառատոնն անցկացվել է միայն թավջութակի համար և ընդգրկվել է Հայաստանի մշակույթի նախարարության պետական ծրագրում (2008 թվականից), սակայն ավելի ուշ՝ 2010 թվականին, փառատոնի գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանի ջանքերով փառատոնի շրջանակներն ընդլայնվել են։

«Մեզ շատ հետաքրքիր և մի փոքր համարձակ նախաձեռնություն ենք սկսել։ Բայց կարծում եմ՝ առանց համարձակության չէր լինի փառատոնի նկատմամբ այն հետաքրքրությունը, որն արդեն կա»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շահինյանը։

Նրա խոսքով՝ արդեն այսօր փառատոնի բոլոր մասնակիցները կմեկնեն Գավառ, և այնտեղ՝ Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում, կանցկացվի փառատոնի բացումը նշանավորող համերգ։
Շահինյանն ընդգծեց, որ փառատոնի նպատակն ալտահարների և թավջութակահարների կատարողական վարպետության զարգացումն է, հավելելով, որ հետաքրքրությունն այդ գործիքների նկատմամբ հանրապետությունում մի փոքր նվազել է։

Փառատոնային ծրագիրը բաղկացած է հինգ համերգից, որոնց կմասնակցեն մոտ 30 երաժիշտներ, երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ։

Կհնչեն օտարերկրացի և հայ կոմպոզիտորների, մասնավորապես, Շոստակովիչի, Բախի, Մազասի, Վեբերի, Թելեմանի, ինչպես նաև Մանսուրյանի և Խուդոյանի ստեղծագործությունները։
Հիմնադրամի ղեկավարն ընդգծեց, որ եթե նախորդ տարի փառատոնի պատվավոր հյուր է եղել ռուս հայտնի կոմպոզիտոր Միխայիլ Բրոնները, ապա այս տարի փառատոնին կմասնակցի ամերիկացի հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Յակով Յակուլովը՝ ավանգարդի դարաշրջանի հայտնի դեկորատոր նկարիչ Գեորգի Յակուլովի հեռավոր ազգականը։

Շահինյանն ավելացրեց, որ փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է։ Ըստ նրա, եթե նախորդ տարի համերգներն անցկացվել են Երևանում, Գյումրիում, Չարենցավանում և Գավառում, ապա այս տարի միջոցառման մասնակիցները ելույթ կունենան նաև Վանաձորում։

Փառատոնը կազմակերպվել է «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի կողմից և Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, այն կավարտվի հունիսի 26-ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:41
17 Մայիսի 2022
«Թանգարանների ուժը». Հայաստանը միանում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, հրապարակվել է տոնական միջոցառումների ցանկը
«Թանգարանների ուժը». Հայաստանը միանում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, հրապարակվել է տոնական միջոցառումների ցանկը
12:11
16 Մայիսի 2022
Ադրբեջանի և ևս 5 երկրների ազգային ժյուրիները հեռացվել են «Եվրատեսիլ 2022»–ից
Ադրբեջանի և ևս 5 երկրների ազգային ժյուրիները հեռացվել են «Եվրատեսիլ 2022»–ից
03:21
15 Մայիսի 2022
«Եվրատեսիլ 2022»-ում հաղթող հռչակվեց Ուկրաինան (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2022»-ում հաղթող հռչակվեց Ուկրաինան. ՎԻԴԵՈ
03:14
15 Մայիսի 2022
«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լին զբաղեցրեց 20-րդ տեղը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լին զբաղեցրեց 20-րդ տեղը. ՎԻԴԵՈ
23:56
14 Մայիսի 2022
Ռոզա Լին փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2022»–ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2022»–ում ներկայացնող Ռոզա Լին փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում. ՎԻԴԵՈ
10:51
11 Մայիսի 2022
Ռոզա Լինի փայլուն ելույթը «Եվրատեսիլ 2022»–ի կիսաեզրափակչում, ի դեպ Հայաստանն անցել է եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինի փայլուն ելույթը «Եվրատեսիլ 2022»–ի կիսաեզրափակչում, ի դեպ Հայաստանն անցել է եզրափակիչ. ՎԻԴԵՈ
14:26
10 Մայիսի 2022
Հայազգի Լարի Գագոսյանը ձեռք է բերել 20–րդ դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Լարի Գագոսյանը ձեռք է բերել 20–րդ դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը. ՎԻԴԵՈ
22:15
08 Մայիսի 2022
«Իմ Շուշի». Անդրեն արցախյան բարբառով նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
«Իմ Շուշի». Անդրեն արցախյան բարբառով նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
12:28
04 Մայիսի 2022
Ha Nina. տեղի է ունեցել Աբրահամ Ռուսսոյի ու Արման Հովհաննիսյանի տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Արման Հովհաննիսյանն ու Աբրահամ Ռուսսոն նոր զուգերգ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
23:25
03 Մայիսի 2022
«Պատրաստվում ենք լավ ժամանակ անցկացնել».50 Cent-ն անդրադարձել է իր երևանյան համերգին (ՖՈՏՈ)
«Պատրաստվում ենք լավ ժամանակ անցկացնել».50 Cent-ն անդրադարձել է իր երևանյան համերգին. ՖՈՏՈ
13:11
02 Մայիսի 2022
ԳեոՊրոՄայնինգը հովանավորել է ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը (ՖՈՏՈ)
Ապրիլի 30-ին ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի աջակցությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ ականավոր ջազմեն Գարի Կեսայանի համերգը. ՖՈՏՈ
10:15
01 Մայիսի 2022
50 Cent-ն ու ZAZ-ը ելույթ կունենան Երևանում
Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ն ու ֆրանսիացի երգչուհի ZAZ-ը ելույթ կունենան Երևանում