Թուրքիայիում ոչնչացնում են հայկական պատմական հուշարձանների հայկական նշանները. փորձագետ
Թուրքական իշխանությունները հուշարձանների վերականգնման անվան տակ ոչնչացնում են հուշարձանների հայկական նշանները, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հասարակական կազմակերպության (Research on Armenian Architecture, RAA) ղեկավար Սամվել Կարապետյանը:
«Անշուշտ, չի կարելի միանշանակ բացասաբար վերաբերվել մեր հուշարձանների վերականգնմանը, բայց դրանցից մի քանիսը ռեստավրացիայի ընթացքում կորցրել են իրենց նախնական տեսքը»,- ասաց նա:
Կարապետյանի կարծիքով, դա տեղի չէր ունենա, եթե թուրքական իշխանությունները վերականգնման աշխատանքներում հայ փորձագետների ընդգրկեին:
Արևելագետ Րաֆֆի Քորթոշյանն իր հերթին ավելացրեց, որ թուրքական իշխանությունները նպատակաուղղված ոչնչացնում են իրենց երկրի տարածքում գտնվող հայկական հուշարձանները:
Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց RAA հասարակական կազմակերպության կողմից հրապարակվող «Վարձք» ամսագրի՝ հին հայկական ճարտարապետական հուշարձանները, մասնավորապես, երկար ժամանակ կորսված համարվող միջնադարյան «Ծառաքար» (1-րդ դար) վանքին նվիրված համարը:
«Ամսագրում ընդգրկվել են հուշարձաններ, որոնք նախկինում ուսումնասիրված չեն եղել, գրություններ, որոնք գտնվել են վերջերս, առաջին անգամ հրապարակվել են Ռշտունիք պատմական նահանգի վերծանված վիմագրությունները, և «Ծառաքարի» որոշ տեղեկություններ ու լուսանկարներ»,- հաղորդեց փորձագետը:
«Ծառաքար» վանքի մասին առաջին տեղեկությունները գտնում ենք հայ պատմաբանների, պատմագիրներ Սամվել Անեցու, Կիրակոս Գանձակեցու աշխատություններում: Վանքի մասին վերջին հիշատակությունները հանդիպում են միջնադարի հայ պատմաբան Երեմիա Չելեբիի՝ 1691 թվականին գրված քարտեզի վրա:
Հնագետների կարծիքով, վանքը Կարսի հոգևոր օրրանն է եղել ներառյալ 1828-1830 թվականները: Այն գտնվում է Կարսի շրջանում՝ Արաքս գետի ափին: -0-

