Oasis խմբի մենակատար Լայամ Գալահերի In 1 Productions կինոընկերությունը Ջոնի Դեպին առաջարկել է «The Beatles»-ի մասին պատմող գրքի էրկանավորման մեջ խաղալ լրագրող Դերեկ Թեյլորի դերը, չորեքշաբթի հաղորդել է The Telegraph-ը։
Գալահերն աշխատում է Թեյլորի օգնական Ռիչարդ Դիլելոյի (Richard DiLello) «Կոկտեյլային ամենաերկար երեկոն. The Beatles-ի ինսայդերական օրագրի, նրանց միլիոնդոլարանոց Apple կայսրության, նրա սրընթաց վերելքի և անկման» մասին պատմող գրքի սցենարի վրա։ Գիրքը պատմում է խմբի՝ 1968-1970 թվականների կյանքի մասին և լույս է տեսել 1973 թվականին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, երաժիշտը The Beatles и Apple Corps.-ի անփոխարինելի հրապարակախոս Դերեկ Թեյլորի դերն իդելական է համարում Ջոնի Դեպի համար։ Դերասանը և Oasis-ի երաժիշտն արդեն աշխատել են միասին՝ 1997 թվականին Դեպը կիթառի պարտիա է նվագել Be Here Now ալբոմի Fade In-Out երգում։ -0-