«Ճանապարհ դեպի Տաճար» ցուցահանդես-մրցույթը կանցկացվի Երևանի «Մոսկվայի Տանը»

18.05.2011, 16:10
«Ճանապարհ դեպի Տաճար» ցուցահանդես-մրցույթը կանցկացվի Երևանի «Մոսկվայի Տանը»

«Ճանապարհ դեպի Տաճար» ցուցահանդես-մրցույթը կանցկացվի մայիսի 20-ից 22-ը Երևանի «Մոսկվայի Տուն» Միջազգային մշակութային գործարար կենտրոնում, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանի կրթական հաստատությունների 1-12-րդ դասարանների աշակերտների աշխատանքներ։

«Մրցույթն անցկացվում է չորս անվանակարգում՝ գեղանկարչություն, գրաֆիկա, կիրառական արվեստ և քանդակ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչներից բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գլխավորությամբ, կորոշի յուրաքանչյուր անվանակարգի հաղթողներին և մրցանակակիրներին։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» (ԷԲԴ) Ազգային հետազոտական համալսարանի Հայկական ակումբը՝ ԷԲԴ Ազգությունների պալատի աջակցությամբ, և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, հանրապետության Կրթության և գիտության նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Մոսկվայի Տան» և AGBU Հիմնադրամի օժանդակությամբ։

«Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» (ԷԲԴ) Ազգային հետազոտական համալսարանը, սկսած 2009 թվականից, սերտ համագործակցություն է զարգացնում ԱՊՀ և Բալթյան երկրների կրթական հանրության հետ։ Կարճ ժամանակում իրականացվել են կրթական մոբիլության զարգացմանը և ուսանողական ու դպրոցական նախաձեռնություններին ուղղված բազմաթիվ տարբեր նախագծեր։ -0-