Երիտասարդ նկարչուհի Մարիաննա Փահլևանյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Դեղին գույնով Մանանա» խորագրի ներքո, կբացվի Երևանում մայիսի 14-ին, հաղորդում են միջոցառման կազմակերպիչները:
«Մինչև մայիսի 24-ը տևող ցուցահանդեսին ներկայացված կլինեն տասից ավելի գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև գունավոր ապակուց մոմակալներ», - նշվում հաղորդագրության մեջ:
Մարիաննա Փահլևանյանը ծնվել է 1990 թվականին, ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է: Հաճախում է Սամվել Սևադայի արտ-ստուդիան: 2010 թվականին «Մեր երազանքների քաղաքը» պատի նկարների (street art) մրցույթում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի: -0-