Եվրատեսիլ-2011 մրցույթի հայ մասնակից Էմմին վառ շոու կներկայացնի

29.04.2011, 19:37
Եվրատեսիլ-2011 մրցույթի հայ մասնակից Էմմին վառ շոու կներկայացնի
Եվրատեսիլ-2011 մրցույթի հայ մասնակից Էմմին վառ շոու կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի հայ մասնակից, էստրադային երգչուհի Էմմին վառ և ուժեղ շոու կներկայացնի, ուրբաթ լրագրողներին հայտնեց մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Boom-Boom երգի երաժշտության հեղինակն է Apricota խումբը, խոսքերինը՝ Սոսի Խանիկյանը, գործիքավորումն իրականացրել է Արա Թորոսյանը:

«Ուզում եմ ասել, որ շատ ուժեղ, վառ գույներով լի շոու է լինելու»,- ասաց Գասպարյանը:
Նա նշեց, որ Էմմին ելույթ է ունենալու բեկ-վոկալիստ Արփիի ուղեկցությամբ:

Երգչուհու ելույթի բեմադրող Արմինե Զարյանն իր հերթին ընդգծեց, որ այս տարի շոուի ժամանակ չորս տղամարդ է պարելու:

«Խոստանում եմ, որ Boom-Boom երգի մասին մինչև հաջորդ Եվրատեսիլը երկար են խոսելու»,- ասաց Զարյանը:
«Եվրատեսիլ-2011» մրցույթը կանցկացվի 2011 թվականի մայիսի 10-14-ը Դյուսելդորֆում։ ՀՀՀ-ն որոշում է կայացրել Էմմիին ուղարկել մրցույթին` առանց որևէ  ընտրության։

Էմմին արդեն պայքարել է 2010թ.-ի Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար։ Այդ ժամանակ նա երգչուհի Եվա Ռիվասի գլխավոր մրցակիցն էր, ով հաղթեց ազգային ընտրության ժամանակ լարված պայքարի արդյունքում և Եվրատեսիլ-2010 մրցույթում զբաղեցրեց յոթերորդ տեղը։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից։ 2008թ.-ին հայ կատարող Սիրուշոն Եվրատեսիլում չորրորդ տեղը զբաղեցրեց՝ գերազանցելով իր երկրի նախկին ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր ութերորդ տեղն էին զբաղեցրել նախկին մրցույթներում։ -0-