417.4
4.02
393.4
+21
Եղանակը Երևանում
Հայ

Էրմիտաժը հայ գիտնականներին առաջարկում է վերսկսել պեղումները «Կարմիր Բլուրում»

18:01
15 Ապրիլի 2011

Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին առաջարկել է հայ գիտնականներին վերսկսել պեղումները «Կարմիր Բլուրում»։

«Մենք այդ նախագիծը քննարկել ենք Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հետ, և վատ չի լինի, եթե նախագահությունն ընդունի այն։ Այնտեղ դեռևս շատ չպեղված հատվածներ կան։ Հիշեցնեմ, որ արխիվն առայսօր չի գտնվել»,- ասել է Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի ԳԱԱ օտարերկրացի անդամ Միխայիլ Պիոտրովսկին ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Էրմիտաժի տնօրենի կարծիքով, պեղումների վերսկսումը կօգնի նաև հուշարձանի վերածնմանը։ «Հուշարձանն այսօր այդքան էլ լավ վիճակում չէ, այն հողով է ծածկվել և մշակութային կենդանի ժառանգության մաս չէ, և վատ չէր լինի վերադարձնել դրան այդ կարգավիճակը»,- ասաց Պիոտրովսկին։

Էրմիտաժի տնօրենը կարծում է, որ «Կարմիր Բլուրը» կարող է գիտազբոսաշրջային խոշոր կենտրոն դառնալ։ «Որքան ես գիտեմ, այնտեղ պատրաստվում են ճանապարհ կառուցել, և լավ կլիներ օգտագործել այդ ճանապարհը նաև հենց «Կարմիր Բլուրը» կարգի բերելու համար, որը «Էրեբունու» հետ միասին կարող է գործել միաժամանակ և որպես զբոսաշրջային, և որպես գիտական օբյեկտ»,- ավելացրել է նա։

Կարմիր բլուրը գտնվում է Հրազդանի ձախ ափին, Երևան քաղաքի արևմտյան ծայրամասում։ 1936 թ.-ին Կարմիր բլուրում Արգիշտի Բ-ի որդու՝ Ռուսա թագավորի անունով ուրարտական սեպագիր արձանագրություն է գտնվել (մթա 7-րդ դար)։  

«Կարմիր բլուր» պատմավայրը «Էրեբունի» թանգարանի մի մասն է։ 1930-ականների վերջից մինչև 1971 թվականը հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու անցկացրած պեղումների արդյունքում այստեղ մթա 7-րդ դարին, այսինքն՝ Վանի թագավորության երկրորդ ժամանակաշրջանին վերաբերող առարկաներ են հայտնաբերվել։   --0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ