Շակիրայի շոուի համար տասնմեկ ֆուրգոն սարքավորում է բերվելու

05.04.2011, 17:55
Շակիրայի շոուի համար տասնմեկ ֆուրգոն սարքավորում է բերվելու

Կոլումբացի հայտնի փոփ-երգչուհի Շակիրան, ով Բելառուսի մայրաքաղաքի «Մինսկ Արենայում» մայիսի 19-ին համերգ է ունենալու, իր հետ 11 ֆուրգոն սարքավորում և վեց ավտոբուս տեխնիկական անձնակազմ է բերելու, ՌԻԱ Նովոստիին են տեղեկացրել «Դվորեց Ռեսպուբլիկի» պետական վարչությունից, որը զբաղվում է համերգի կազմակերպմամբ:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ The Sun Comes Out համաշխարհային շրջագայության շոուն աննկարագրելի է լինելու: «Համերգի տեխնիկական առանձնահատկությունների թվում են երկու հսկայական էկրանները, դահլիճում գործող շարժական տեսախցիկների միջոցով այդ էկրաններին կփոխանցվի պատկերը: Դա թույլ կտա «Մինսկ Արենայի» հանդիսատեսին ցանկացած տեղից տեսնել շոուի բոլոր մանրամասները», - պարզաբանել են կազմակերպիչները:

Շակիրայի շոուի ժամանակ դիմակների ձևով դեկորացիաներ կլինեն և կուղեկցի լազերային շոուն, որը սյուրռեալիստական պատկեր կստեղծի:

Շակիրայի համերգի տոմսերի վաճառքը ռեկորդային է եղել, ավելացրել են «Դվորեցկ Ռեսպուբլիկի» պետական վարչությունից: Արդեն իրացվել է գրանցված անցագրերի ավելի քան 70 տոկոսը, հատվածի գոտու տոմսերը: Շակիրայի համերգի տոմսերի գինը 40-500 դոլար է: «Դատելով դինամիկայից՝ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում համերգի բոլոր տոմսերը կվաճառվեն», - նշել են կազմակերպիչները:-0-