Իտալացի կոմպոզիտորներ Ռոբերտո Մոլինելլիի և Անտոնելլա Բարբարոսայի երկու ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները կկայանան Երևանում մարտի 10-ին՝ Աստոր Պիացոլայի 90- ամյակին նվիրված համերգի ընթացքում, տեղեկացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը։
Երևանի երաժշտասերները հնարավորություն կունենան առաջինը լսելու Ռ. Մոլինելլիի «S come» համերգն ակորդեոնի, բանդոնեոնի և նվագախմբի համար և Բարբարոսայի Կոնցերտը բանդոնեոնի, գոսերի և նվագախմբի համար։
Համերգի երկացանկում կընդգրկվեն նաև Է. Մորիկոնե - Պոպպուրի Կինոֆիլմից, Նինո Ռոթայի «Սյուիտը», Ռ. Մոլինելլիի «Տրիտտիկոն», Աստոր Պիացոլայի «Adios Nonino» և «Violentango» գործերը։
Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ և դիրիժոր Մոլինելլիի հետ միասին անցկացվելիք համերգին ելույթ կունենա հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ծնվել է 1980թ. դեկտեմբերի 26-ին Աթեսսա քաղաքում: Նա սկսել է ակորդեոն նվագել 9 տարեկանում` հետագայում մասնագիտանալով բանդոնեոնի վրա: 1993-2001թթ. նա ուսանել է Ֆ.Ֆենարոլիի անվան քաղաքացիական երաժշտական դպրոցում (Լանչիանո, Իտալիա)` Ս.Կալիստայի և Ց.Չակչարետտայի ղեկավարությամբ:
2007թ. նա ավարտել է first-class degree Ս.Սեսիլիայի երաժշտական ակադեմիայում (Հռոմ, Իտալիա):
Նա վարպետության դասեր է վերցրել Իտալիայում և արտերկրում –0-