ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին առաջարկել է քննարկել Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը, հաղորդում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, Օրսոնիի հետ հանդիպումը կայացել է նախօրեին՝ հայկական պատվիրակության՝ Վենետիկ կատարած այցի շրջանակներում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը քաղաքապետին հրավիրել է այցելել Հայաստան և առաջարկել բանակցություններ սկսել 2012թ. հոբելյանական տարվա շրջանակներում Վենետիկը և Երևանը քույր քաղաքներ հռչակելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սան Մարկոյի մայր տաճարում հայ հոգևոր երաժշտության համերգ կազմակերպելու հարցը: -0-