Հայտնի օպերային երգչուհի Արաքս Դավթյանի կատարմամբ ռուսական ռոմանսների ձայնասկավառակը թողարկվել է ԱՄՆ-ում, ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը փոխանցված հաղորդագրության մեջ:
Սա Դավթյանի առաջին հետմահու ձայնասկավառակն է, որը կազմված և թողարկված է նրա վաղեմի ընկեր, ՌԴ պետական ակադեմիական կամերային նվագախմբի ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ:
Հաղորդագրության համաձայն, Արաքս Դավթյանի կատարումները գրեթե երբեք չեն ձայնագրվել, իսկ տվյալ ձայնասկավառակը ձայնագրվել է 90-ականների կեսին Մոսկվայում՝ Կոնստանտին Օրբելյանի և դաշնակահար Վլադիմիր Յուրգին-Կլևկեի ջանքերով: -0-