Բժիշկները հաջողությամբ վիրահատել են Ալլա Պուգաչովային

23.12.2010, 10:14
Բժիշկները հաջողությամբ վիրահատել են Ալլա Պուգաչովային
Բժիշկները հաջողությամբ վիրահատել են Ալլա Պուգաչովային

Բժիշկներն անոթների ստենտավորման վիրահատություն են արել, հիվանդն իրեն լավ է զգում, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել սրտանոթային վիրահատության գիտական կենտրոնի տնօրեն Լեո Բոկերիան:

«Վիրահատությունն ավարտվել է երկու ժամ առաջ, նա արդեն իրեն լավ է զգում: Գտնվում է առանձին սենյակում, բայց ոչ՝ վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Բոկերիան:

Նա հստակեցրել է, որ ստենտավորման հերթական վիրահատություն է անցկացվել, որը սովորաբար արվում է արյունատար անոթների խցանման պատճառով: Վիրահատությունն անցկացրել են կենտրոնի մասնագետները, հայտնել է գործակալության զրուցակիցը:

Մի քանի տարի առաջ Պուգաչովան արդեն ենթարկվել էր նման վիրահատության, սակայն՝ մեկ այլ կլինիկայում:--0-