ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ու ռեժիսոր Մարինա Յաբլոկովան հաշտության համաձայնագիր են կնքել, որի պայմանները խիստ գաղտնի են պահվում և չեն հրապարակվում, Իրավական ու դատական տեղեկատվության ռուսական գործակալությանը դատարանի դահլիճից հայտնել է Յաբլոկովայի փաստաբան Սերգեյ Ժորինը:
Յաբլոկովան ավելի վաղ դատարան էր դիմել իր առողջությանը թեթև վնաս հասցնելու և վիրավորելու համար Կիրկորովի դեմ քրեական գործ հարուցելու դիմումով: Միջադեպը տեղի էր ունեցել «Ոսկե գրամոֆոն» միջոցառման փորձի ժամանակ:
«Ուշ գիշերը հաշտության պայմանագիր է կնքվել, Յաբլոկովան հրաժարվել է իր բոլոր պահանջներից. հաշտության պայմանները պետք է գաղտնի մնան»,- ասել է Ժորինը:--0-