Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն և ֆրանսիացի մոդել ու երգչուհի Վանեսա Պարադին կպատմեն հայուհի Արփիի և թուրք Քերեմի ոչ հասարակ սիրո պատմությունը, որի ռեժիսորն է թուրք ռեժիսոր Քվանչ Թաթլըթուղը, հաղորդում է Son Dakika թուրքական տեղեկատվական գործակալությունը։
«Սուր և սրինգ» նոր ֆրանսիական-թուրքական կինանկարի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի և կնկարահանվեն թուրքական Վան, Երզնկա քաղաքներում, կինոնկարի մի մասն էլ կնկարահանվի Մարսելում (Ֆրանսիա)։
«Կինոնկարը կնպաստի հայերի և թուրքերի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»,- գործակալությունը մեջբերում է Թաթլըթուղի խոսքը։
Ֆիլմում կնկարահանվեն հայտնի ֆրանսիացի դերասաններ Գիոմ Դելորմը և Միշել Պլատինին։
Դերասան և ռեժիսոր Քվանչ Թաթլըթուղը (Kıvanç Tatlıtuğ) ծնվել է 1983թ.-ի հոկտեմբերի 27-ին թուրքական Ադանա քաղաքում, որտեղ 20-րդ դարասկզբին տեղի են ունեցել հայերի ջարդերը։ -0-