Ամփոփվել են Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հայտնի շոուի ընտրական փուլերի արդյունքները և մոտ օրերս կցուցադրվեն հայտնի շոուի եզրափակիչները:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, կիսաեզրափակիչ դուրս եկած 22 մասնակիցների թվում չորսը ազգությամբ հայ են:
29-ամյա Գագիկ Այդինյանը Սոչիից է: Նա զարմանալիորեն ճշգրիտ կրկնօրինակում է Մայքլ Ջեքսոնին, շատ պլաստիկ է և ունի ռիթմի զգացողություն: Ընդ որում, Գագիկը մանկուց գրեթե ոչինչ չի լսում: Մասնագիտությամբ Գագիկը ատամնատեխնիկ է:
Մոսկվան ներկայացնող տասը տարեկան Սոս Պետրոսյանը Գերմանիայից է: Նա հնարքներ է կատարում խաղաքարտերով:
Մոսկվան ներկայացնող 11-ամյա Էդվին Ներսիսյանը, ով տառապում է մանկական ուղեղային կաթվածի սինդրոմով, երգում է: Նա երազում է բուժվել և ընկերների հետ ֆուտբոլ խաղալ:
Լուսինե Քոչարյանը Կիևից երգում է, խմբի կազմում պարում հիփ-հոփ և կիթառ է նվագում:
Շոուի հաղթողը կստանա 10 միլիոն ռուբլի:
Տեղեկատության մեջ նշվում է, որ այսօրվանից «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի կայքում սկսվում է եզրափակչի քվեարկությունը: Այն կտևի մինչև փետրվարի 4-ը: Ամենաշատ ձայներ ստացած տասը մասանկիցները կանցնեն «Փառքի րոպե» շոուի եզրափակիչ:-0-