+19
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում «տիկնիկային ձևաչափով» կներկայացվեն ներկայացումներն ըստ Շեքսպիրի, Պուշկինի և Դոստոևսկու

18:32
04 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկովյան հյուրախաղերի ժամանակ Մոսսովետի թատրոնի «Տանիքի տակ» բեմում մայիսի 4-8-ը իր լավագույն ներկայացումները՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի, Ալեքսանդր Պուշկինի և Ֆյոդոր Դոստոևսկու, կցուցադրի պետերբուրգյան «Տիկնիկային ձևաչափ» թատրոնը, ՌԻԱ Նովոստիին է հայտնել նախագծի համակարգող Մարիա Պոդգորնովան:

Չորս «Ոսկե դիմակ» ստացած թատրոնի հյուրախաղերի ընթացքում կներկայացվեն «Փոթորիկը», «CUPRUM հեծյալը» և «Ոճիր և պատիժ»-ը:

«Մեր թատրոնում մենք ջանում ենք հեռանալ ընդունված այն մտքից, թե տիկնիկները երեխաների համար են, և ջանում ենք ներկայացումները հետաքրքրիր դարձնել առաջին հերթին մեծահասակների համար»,- բացատրեց Պոդգորնովան:

Նա ավելացրեց, որ «Տիկնիկային ձևաչափ» թատրոնը, որը պետերբուրգյան երիտասարդ նկարիչների, ռեժիսորների, դերասանների համագործակցություն է ներկայացնում, ստեղծվել է 2002 թվականին՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Տիմուր Բեկմամբետովի աջակցությամբ:

«Բեկմամբետովի շնրոհիվ մեր խաղացանկում ավելացավ «CUPRUM հեծյալը, սիրո մասին պետերբուրգյան լեգենդը», որը 2005թ. «Ոսկե դիմակ»-ի դափնեկիր դարձավ»,- հստակեցրեց գործակալության զրուցակիցը:

Ռեժիսոր Աննա Վիկտորովայի այս բեմադրության հիմքում ընկած է Պուշկինի հայտնի ստեղծագործությունը՝ «Պղնձե հեծյալը», սակայն Պոդգորնովայի խոսքերով, ներկայացումը մուլտիմեդիոն խառնուրդ է, Սանկտ Պետերբուրգի կառուցման ինքնատիպ պատմությունն՝ ըստ պետերբուգյան պոետների:

Հյուրախաղերի բացումը մեկնարկող մյուս բեմադրությունը՝ «Փոթորիկը», ներկայացնում է Շեքսպիրին ստվերների թատրոնի ժանրում: Հայտնի կոմպոզիտոր Ալեքսեյ Այգին երաժշտություն է գրել հատուկ «Փոթորիկը» ներկայացման համար»,- ասաց գործակալության զրուցակիցը:

«Ոճիր և պատիժ» ներկայացումը շարունակում է տիկնիկային ժանրում պետերբուրգյան առասպելների բեմադրությունների շարքը: 2007 թվականին առաջին անգամ Պետերբուրգում ներկայացված «Ոճիր և պատիժ» բեմադրության մեջ խաղում են խամաճիկները:

Մոսկովյան հանդիսատեսն առաջին անգամ կտեսնի նաև «Տիկնիկային ձևաչափ» թատրոնի նոր ներկայացման դրվագները, որում օգտագործվելու են Տիմուր Բեկմամբետովի և Տիմա Բերտոնի լայնածավալ նախագծի «9» անիմացիոն ֆիլմի (պրեմիերան տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում) տիկնիկ-դերակատարները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ