ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հանրահայտ հայ ջազմեն Լևոն Մալխասյանի մենահամերգը ծրագրված է 2009 թվականին։
«Ինձ մոտեցան իմ երաժիշտ գործընկերները և առաջարկեցին ողջ հաջորդ տարվա ընթացքում՝ սկսած հունվարից, համերգաշարեր անցկացնել իմ 65-ամյակի և գրեթե կեսդարյա ստեծագործական գործունեության կապակցությամբ»,- ասաց «Հայկական ջազը 70 տարեկան է» կազմկոմիտեի նախագահ Լևոն Մալխասյանը երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Նա ավելացրեց, որ հայկական ջազի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակներում մտադիր է բոլորի հետ հավասար ելույթ ունենալ ընթացիկ տարվա բոլոր հայ ջազ- բենդերի համերգին։
«Մենք ծրագրել ենք անցակցնել այնպիսի համերգ, որի ժամանակ ելույթ կունենան հայկական լավագույն կոլեկտիվները»,- հստակեցրեց Մալխասյանը։
Հայաստանում 2008 թվականին անցկացվելու է միջոցառումների շարք՝ նվիրված հայկական ջազի 70-ամյակին։ Տոնակատարությունների շրջանակներում ծրագրվում է համերգների անցկացում ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող ջազ-բենդերի մասնակցությամբ։-0-