Հայկական սփյուռքի ուսանողների միջբուհական մշակութային փառատոնն անցկացվում է Երևանում

23.05.2008, 18:31
Հայկական սփյուռքի ուսանողների միջբուհական մշակութային փառատոնն անցկացվում է Երևանում
Հայկական սփյուռքի ուսանողների միջբուհական մշակութային փառատոնն անցկացվում է Երևանում

Հայաստանր պետական և մասնավոր բուհերում սովորող հայկական սփյուռքի ավելի քան 30 ուսանող մասնակցում է ուրբաթ Երևանի կամերային տանը մեկնարկած միջբուհական մշակութային փառատոնին։

«Ուսանողներն իրենց արվեստը ցույց կտան երգի, պարի, ասմունքի և հումորի ժանրում»,- լրագրողներին հայտնեց «Սփյուռք» համահայկական երիտասարդական-ուսանողական միության նախագահ Նորայր Անդրեայանը։

Նրա խոսքերով, փառատոնի ընթացքում մյուսներից տարբերվող մասնակիցներին պատվոգրեր ու խրախուսական մրցանակներ կշնորհվեն։

«Հանրապետությունում կրթություն է ստանում ավելի քան երեք հազար սփյուռքահայ ուսանող աշխարհի 34 երկրից, և փառատոնի անցկացման նպատակը սփյուռքի ուսանողներին ինտեգրելն է, ովքեր սովորելով Հայստանի համալսարաններում, տարբեր մշակույթի կրողներ են»,- նշեց Անդրեյանը։

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և «Սփյուռք» Համահայկական երիտասարդական-ուսանողական միությունը։

Միջոցառմանը մասնակցում են Երաևանի պետական կոնսերվատորիայի, Մանկավարժական, Ագրարային, Տնտեսագիտական, Ռուս- հայկական (Սլովենական) պետական, ֆիզիկական կուլտուրայի  համալսարանների և Գեղեցիկ արվեստների  ակադեմիայի,Մովսես Խորենացի և «Ուրարտու» մասնավոր բուհերի ուսանողներ։--0-