Երևանաբնակ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը արժանացել է Ստեփանակերտում 2008 թ.-ի մայիսի 12-16-ը կայացած «Ընծա» համահայկական երգի ամենամյա մրցույթ-փառատոնի գրան-պրիին։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Գրիգոր Քեքչյանը՝ Երևանից, երկրորդը՝ Տիգրանուհի Շահինյանը՝ Լեհաստանից, իսկ «բրոնզին» արժանացել է Լիլիթ Հակոբյանը՝ Քաջարանից (Հայաստան)։
Մրցույթի ընթացքում նրա մասնակիցները կատարել են երգեր՝ հայերեն և օտար լեզուներով, ինչպես նաև անցկացվել է երգի օրիգինալ կատարում։
Մրցույթին մասնակցել են երիտասարդ կատարողներ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Լեհաստանից։
«Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնի հիմնական գործընկերն է Երևանի «Անտարես» հրատարակչական տունը, հովանավորներն են ամերիկահայ բարերարներ Վահե և Վերոնիկ Կարապետյանները։-0-