Նոր հեռուստաալիքի բացումը մեկ քայլ առաջ կդառնա հայ մշակույթի ու արվեստի համար, ասաց հայ կոմպոզիտոր Արամ Սաթյանը։
Մշակութային հեռուսատալիքը կստեղծվի գործող հեռուսատաալիքներից մեկի՝ «Նոր ալիքի» հիման վրա և նրա հեռարձակումը ծրագրվում է 2008 թվականի սեպտեմբերից։
«Եթե ալիքը ճիշտ քաղաքականություն և լավ ղեկավարություն ունենա, ապա մշակույթի ոլորտի մի շարք հրատապ խնդիրներ կլուծվեն»,- երկուշաբթի լրագրողներին Երևանում ասաց Սաթյանը։
Ընդ որում կոմպոզիտորը նշեց հեռուսատաալիքում երաժշտական խմբագիրների առկայության կարևորությունը։
«Այսօր ոչ մի հեռուստաալիք երաժշտական խմբագիր չունի, ով համակարգեր տարբեր ուղղությունների երաժշտական ստեղծագործությունների տոկոսային հարաբերակցությունն ապահովող աշխատանքները»,- ավելացրեց նա։
Սաթյանը նշեց, որ հեռուստատեսությունում և ռադիոյում երաժշտական խմբագրի ներդրման գործընթացում իր ներդրումը կարող է ունենալ Հայաստանի կոմպոզիտորների միությունը։
«Կար ժամանակ, որ երաժշտության հետ անմիջական կապ ունեցող բոլոր կառույցների ղեկավարությամբ զբաղվում էին հայտնի կոմպոզիտորները»,- ասաց նա։
Դրա հետ մեկտող Սաթյանն ավելացրեց, որ մշակութային հեռուսատալիքի հիմնական խնդիրը պետք է դառնա հայկական մշակույթի ու արվեստի քարոզչությունը։
«Նոր հեռուստաալիքի եթերում պետք է հնչեն որ միայն անցյալի, այլև ժամանակակից կոմպոզիտորների սստեղծագործությունները»,- եզրափակեց Սաթյանը։-0-