Երևանում բեմադրվելու է «Տիկին Բաթերֆլայ» հռչակավոր օպերան
14.05.2008,
17:19
Երևանում բեմադրվելու է «Տիկին Բաթերֆլայ» հռչակավոր օպերան
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. հունիսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տիկին Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան, տեղեկացրեց հանրապետության պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն Դավիթ Թերզյանը։
«Աշխատանքներն արդեն սկսվել են։ Մենք մտադիր ենք մեր ուժերով իրականացնել այս շատ հետաքրքիր նախագիծը»,- ասաց Թերզյանը չորեքշաբթի լրագրողներին։
Փոխտնօրենը նաև հաղորդեց, որ բոլոր կոստյումները բերվել են Ճապոնիայից։ Ջակոմո Պուչինիի «Տիկին Բաթերֆլայ» երեք գործողություններով օպերան համարվում է իտալացի կոմպոզիտորի ամենանուրբ և հուզիչ գործը։ Գործողությունը տեղի է ունենում Նագասակիում (Ճապոնիա)՝ 19-րդ դարի վերջին։--0—