420.85
4.83
386.35
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մայիսի 17-ին կանցկացվի չորրորդ «Թանգարանային գիշերը»

15:02
13 Մայիսի 2008

Թանգարանի միջազգային օրվա տոնակատարությունների շրջանակներում՝ մայիսի 17-ին Երևանում չորրորդ անգամ կանցկացվի միջազգային ակցիա՝ «Թանգարանային գիշեր» անվանումով, որի շրջանակներում տեղական ժամանակով ժամը 18։00-ից մինչև 01։00-ն հանրապետության բոլոր թանգարանների մուտքը ազատ կլինի։

«Մեր միջոցառման նպատակն է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի թանգարանների միջև, հնարավոր դարձնել թանգարանային միության ստեղծումը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության թանգարանների և գրադարանների հարցերի բաժնի պետ Անահիտ Գալստյանը։ Նրա խոսքերով, մայրաքաղաքի տասը թանգարաններ իրենց դռները կբացեն բոլոր այցելուների առաջ, կներկայացնեն իրենց ցուցասրահները, նոր ցուցանմուշները։

Բաժնի պետը նշեց, որ միջազգային ակցիայի շրջանակներում՝ Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Չինական բրոնզ» ցուցահանդեսը։ «Ցուցահանդեսի ցուցանմուշների շնորհիվ  այցելուները կարող են ծանոթանալ չինացիների արարողակարգերին», - ասաց նա։

Գալստյանի խոսքերով, հռչակավոր հայ գրողների և պոետների թանգարաններում կկազմակերպվեն գրական երեկոներ, դերասանների կատարմամբ կհնչեն Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։

Այսպես, Թումանյանի թանգարանում գրողի հեքիաթների մոտիվներով ներկայացում կցուցադրվի՝  Մալայանի թատրոնի դերասանների մասնակցությամբ։ Բացի դրանից, թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Առաջին Հանրապետությունը և հայ մտավորականությունը» խորագրով։

«Փարաջանովի թանգարանում տեղի կունենա ոչ միայն ռեժիսորի աշխատանքների, այլ նաև նրա կյանքի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն», - ասաց նա։ Հայ քանդակագործ Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Մեկ ստեղծագործության պատմություն» խորագրով ցուցահանդես։

Բաժնի պետը նաև ավելացրեց, որ ակցիայում մասնակցում է նաև Ժողովրդական արվեստների թանգարանը։ «Այս թանգարանում բացված ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն հայտնի ժողովրդական վարպետների, այդ թվում նաև Սահակ Սահակյանի, Վահան Տերունու և Ռաֆիկ Մուրադյանի աշխատանքները», - ավելարցեց նա։

Գալստյանը նշեց, որ թանգարանի այցելուները կծանոթանան ազգային ավանդույթներով՝ կավից, փայտից և մետաղից պատրաստված օրիգինալ աշխատանքներին։

Փայտարվեստի թանգարանը ևս կհետաքրքրի այցելուներին։ Ժամը 20։00-ին այնտեղ կցուցադրվի թանգարանի գործունեության մասին պատմող երկու նոր տեսաֆիլմ։ Միաժամանակ Գալստյանն ընդգծեց, որ «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային մասնակցում են աշխարահի ավելի քան 1200 թանգարաններ, որոնք միաժամանակ կբացեն իրենց դռները բոլոր այցելուների առաջ։

«Թանգարանային գիշերը» անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ Թանգարանների միջազգային խորհրդի աջակցությամբ։ Հայաստանում առաջին անգամ «Թանգարանային գիշերը» անցկացվել է 2005 թ.-ին։

Հայաստանի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ է գտնվում 49 թանգարան, իսկ թանգարանների ընդհանուր քանակը հասնում է 100-ի։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ