416.92
4.78
387.22
+26
Եղանակը Երևանում
Հայ

Լոնդոնի գրքի տոնավաճատը կհավաքի գրականության նորամուծությունները՝ 62 երկրներից

11:38
14 Ապրիլի 2008

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացվում է Լոնդոնի գրքի ամենամյա տոնավաճառը (London Book Fair 2008)։ Լոնդոնի «Ըրլս-քորթ» համալիրում անցկացվող եռօրյա ցուցահանդեսի կազմակերպիչներն առանձնահատուկ նշում են Լոնդոնի գրքի տոնավաճառի նկատմամբ օտարերկրյա մասնակիցների աճող հետաքրքրությունը։

Այս տարի տոնավաճառին մասնակցում են աշխարհի 62 երկրներից 1550 տարբեր ընկերություններ և հրատարակչություններ, ընդ որում բոլոր մասնակիցների 58 տոկոսը ժամանելու են Լոնդոն արտերկրից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Լոնդոնի 2008 թ.-ի գրքի տոնավաճառը իրականում կլինի համաշխարհային դասի իրադարձություն՝ օտարերկրյա մասնակիցների և տաղավարների մեծ քանակության առկայությամբ։ Նրանց ներկայությունը հաստատում է տոնավաճառի կարգավիճակը՝ որպես տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը համաշխարհային հրատարակչության արդյունաբերության մեջ»,- ասվում է միջոցառման մամուլի հաղորդագրության մեջ։

Առանձնահատուկ կերպով աճում է գրքի տոնավաճառի մասնակիցների թիվը Արևելյան Եվրոպայի երկրներից։ Այս տարի առաջին անգամ «Ըրլս-քորթում» առանձին տաղավարներում ներկայացված են Ռումինիան և Ռուսաստանը։

Այս տարի London Book Fair 2008-ի գլխավոր թեման է արաբական գրականությունը, որն ընտրված է որպես տովանաճառի «թիրախ շուկա»։ Կազմակերպիչների այս նախաձեռնությունը նպատակ ունի ընտրել առանձին տարածաշրջան կամ երկիր՝ որպես տոնավաճառի պատվավոր հյուր և օգնել հաստատել մշակութային և առևտրային կապերն այդ տարածաշրջանի կամ երկրի գրականագետների և միջազգային հրատարակչությունների միջև։  

Լոնդոնի գրքի տոնավաճառին հանրահայտ գրողների թվում, որոնք արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, պորտուգալացի Պաոլո Կոելիոն է և բրիտանացի  Ռեյնալֆ Ֆայնսը։ Բացի նրանցից, տարբեր միջոցառումներում կմասնակցեն երիտասարդ բրիտանացի և օտարերկրյա գրողներ, մանկական և մասնագիտացված գրականության հեղինակներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար