Հայաստանում կանցկացվեն հայկական ջազի 70-ամյակին նվիրված միջոցառումներ, տեղեկացրեցին «Հայկական ջազ-70» կազմկոմիտեից։
Կազմկոմիտեի առաջին մամուլի ասուլիսը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ Երևանում։ Նույն օրը տեղի կունենա հայկական ջազի հասակակից, հայտնի կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մասնակցությամբ։-0-