Երևանի բալետի սիրահարներն առաջին անգամ կարող են տեսնել «Վարդանանք» և «Տանգո» բեմադրությունները

28.03.2008, 19:34
Երևանի բալետի սիրահարներն առաջին անգամ կարող են տեսնել «Վարդանանք» և «Տանգո»  բեմադրությունները
Երևանի բալետի սիրահարներն առաջին անգամ կարող են տեսնել «Վարդանանք» և «Տանգո»  բեմադրությունները

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում առաջին անգամ բեմադրվել է երկու բալետ՝ «Վարդանանք» և «Տանգո», ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Վաշինգտոնի «Արքա»  բալետի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի վաստակավոր արտիստ, հայտնի պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը։

«Ներկայացմանը պատրաստվեցինք մոտ երկու ամսում։ Մենք աշխատանքին շատ լուրջ էինք վերաբերում և վստահ էինք հայ հանդիսատեսի մոտ ունեցած մեր հաջողության մեջ»,-ասաց Խառատյանը, ով Երևան է ժամանել Հայաստանի մշակույթի նախարարության հրավերով։

Նա հույս հայտնեց, որ «Վարդանանք» (պրեմիերան տեղի կունենա մարտի 28-ին) և «Տանգո» (մարտի 29-ին) ներկայացումների բեմադրությամբ իր ավանդը կունենա Հայաստանի բալետի զարգացման գործում։

Հայտնի բալետմեյստերի խոսքերով, «Վարդանանք» բալետը հայ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսկանի Երրորդ սիմֆոնիայի երաժշտությամբ, ստեղծվել է 2001 թվականին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ, Նյու-Յորքի հայ առաքելական եկեղեցու թեմի պատվերով։

Ինչպես հայտնեց Խառատյանը, «Տանգո» բալետի բեմադրությունը մեկ գործողությամբ իրականացվել է արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացցոլայի ստեղծագործությունների մոտիվներով։--0-