ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում յոթերորդ ազգային գրադարանային շաբաթը տեղի կունենա ապրիլի 14-21-ը՝ Հայկական գրադարանային միության նախաձեռնությամբ։
Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսում հաղորդեց Հայաստանի ազգային գրադարանի (ՀԱԳ) փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, միջոցառումներ են կազմակերպվելու երկրի բոլոր գրադարաններում։
«Գրադարանային շաբաթվա ամենամյա անցկացման նպատակն է՝ հանրության ուշադրությունը գրավել երկրում գործող գրադարանների և դրանց խնդիրների նկատմամբ»,- ասաց նա։
Ղազարյանի խոսքով, շաբաթվա յոթ օրերից յուրաքանչյուրը նվիրված է լինելու կոնկրետ մեկ թեմայի և հագեցած է լինելու տարաբնույթ միջոցառումներով։
«Մասնավորապես, տեղի կունենա դպրոցական շարադրությունների մրցույթ, գրքերի փոխանակում և մի շարք այլ միջոցառումներ»,- նշեց ՀԱԳ փոխտնօրենը։--0—