Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ տաղանդներին. միության նախագահ

11.01.2008, 14:31
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ տաղանդներին. միության նախագահ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ տաղանդներին. միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը (ՀԿՄ) հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ տաղանդներին, ուրբաթ Երևանում լրագորղներին հայտարարեց Միության նախագահ, հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը։

«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը 2007 թվականին լայնամասշտաբ գործունեություն է ծավալել այս ուղղությամբ»,-ասաց Գևորգյանցը։

Մասնավորապես, նա նշեց  2007թ.-ին Երևանում տեղի ունեցած «Ես եմ» չորրորդ միջազգային երիտասարադական կինոփառատոնի մասին։

«Այս փառատոնի հիմնական նպատակներից է կինեմատոգրաֆի ոլորտում նոր տաղանդների հայտնաբերումը, ինչպես նաև նրանց ժամանակակից ուղղությունների հետ ծանոթացնելը»,- ավելացրեց նա։

Միաժամանակ, Գևորգյանցը տեղեկացրեց, որ «Ես եմ» կինոփառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, և հաջորդ փառատոնը տեղի կունենա Երևանում 2009 թվականին։

«Ես եմ» չորրորդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը տեղի ունեցավ Երևանում 2007թ. ապրիլի 26-30։ Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված էին 30 տարեկանից ոչ մեծ երիտասարդ ռեժիսորների 105 աշխատանքներ։ «Ես եմ» փառատոնի հյուրերն էին Ռուսաստանից և Կիրգիզիայից ժամանած երիտասարդ հայտնի ռեժիսորներ, մասնավորապես՝ Ֆիլիպ Կորշունովը, Գեորգի Մոլոդցովը և Այդեկ Դաիրբեկովը։

Կինոփառատոնն ընդգրկում էր հետևյալ անվանակարգերը՝ «Լավագույն ուսանողական աշխատանք», «Լավագույն օպերատորական գործ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն հոլովակ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ»։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հիմնադրվել է 1958 թվականին։ 1992թ.-ից ի վեր ՀԿՄ-ը մտնում է Կինեմատոգրաֆիստների միությունների համադաշնության կազմի մեջ։--0—