Հայտնի էստրադային երգիչ Ավրահամ Ռուսսոն դեկտեմբերի 12-13-ը համերգներով ելույթ կունենա Երևանում

11.12.2007, 16:29
Հայտնի էստրադային երգիչ Ավրահամ Ռուսսոն դեկտեմբերի 12-13-ը համերգներով ելույթ կունենա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում դեկտեմբերի 12-13-ը տեղի կունենան հեղինակավոր էստրադային երգիչ Ավրահամ Ռուսսոյի համերգները։

«Առաջիկա համերգներում ես կներկայացնեմ իմ նոր համերգային ծրագիրը»,-հայտնել է Ռուսսոն ուրբաթ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով, կայանալիք համերգներում տեղի կունենան նոր երգերի պրեմերաները, ինչպես նաև կհնչեն հայտնի ստեծագործություններ։ «Ես կկատարեմ երեք-չորս հիթային երգեր, որոնք ինձ հեղինակություն բերեցին»,-ասել է նա։

Պատասխանելով լրագրողների հետագա ստեղծագործական գործունեության մասին հարցին՝ Ավրահամ Ռուսսոն հայտնել է, որ նոր կարիերա է սկսել ԱՄՆ-ում։

«Ես հիմա ապրում եմ Նյու-Յորքում և սկզբից կառուցում եմ իմ ստեղծագործական կարիերան։ Ես համերգներով հանդես եմ գալիս ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Կանադայում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում»,-ասել է նա։

Ավրահամ Ռուսսոյի համերգները կազմակերվել են Երևանում «Մոսկվայի տան», «Ժպիտ» ակումբի և «Senger & Frishmann Events» պրոդյուսսերական կենտրոնի կողմից։—0--