Երևանում հոկտեմբերի 9-ին տեղի կունենա «Փարոս» կամերային երգչախմբի համերգը
Երևանում հոկտեմբերի 9-ին տեղի կունենա «Փարոս» կամերային երգչախմբի «Ներդաշնություն հանուն մարդասիրության» համերգը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունում։
Համերգը կանցնի «Դանիէլ Պերլի միջազգային երաժշտական օրերը» ծրագրի շրջանակներում, որն անցկացվում է Հյաստանում ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ։
1993-ից «Փարոս» կամերային երգչախումբն իր անզուգական ելույթներով հիացնում է Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հանդիսատեսներին՝ դառնալով մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր։
Երգչախմբի հարուստ համերգային երգացանկում կան հայ, ռուս և արևմտյան երգահանների ստեղծագործություններ, ինչպես նաև ազգային երգեր։ Մաեստրո Վաչագան Նավասարդյանի ղեկավարած երգչախումբը հիմնականում բաղկացած է ողնուղեղի վնասվածք ստացած մարդկանցից։–0—