Մայրաքաղաքում բացվել է «Հին Երևան» ցուցահանդեսը

10.08.2007, 19:49
Մայրաքաղաքում բացվել է «Հին Երևան» ցուցահանդեսը
Մայրաքաղաքում բացվել է «Հին Երևան» ցուցահանդեսը

Երևանում ուրբաթ բացվեց «Հին Երևան» ցուցահանդեսը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը, միջոցառումը կոչված է փոխանցել հին Երևանի մթնոլորտը։

«Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 40 երիտասարդ, տաղանդավոր նկարիչների ստեղծագործություններ, որտեղ պատկերված են հին Երևանի շինությունները, հուշարձանները և բնակիչները»,- ասաց Մովսիսյանը։

Երևանը Հայաստանի 13-րդ մայրաքաղաքն է։ Այն հիմնվել է մ.թ.ա. 782 թ. Ուրարտուի Արգիշտի Առաջին արքայի կողմից, Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում։ Անկյունաքարը, որի վրա սեպագրված է Երևանի հիմնադրման թիվը, պահպանվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։

Երևանը մայրաքաղաք է  հռչակվել Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1918-ի մայիսի 28-ին։--0--