ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Տ. Դավիթ աբեղա Քարամյանը, ավազանի անունը` Կարեն, նշանակվել է «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ հուլիսի 25-ից Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Քարամյանը նշանակվել է «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Տ. Դավիթ աբեղա Քարամյանը ծնվել է 1979 թ. հուլիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 2001թ. նա ավարտել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցը, իսկ 2002թ.` Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:
Տ. Դավիթ աբեղա Քարամյանը սարկավագ է ձեռնադրվել 2001 թ.-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի:
Գևորգյան Հոգևոր Ճեմարանն ավարտելուց հետո, աշխատել է նախ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում, ապա՝ Կաթողիկոսարանում:
Ըստ հաղորդագրության Տ. Դավիթ աբեղա Քարամյանը կուսակրոն քահանա է ձեռնադրվել 2002 թ. նոյեմբերի 17-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի: --0--