411.87
4.03
387.24
+22
Եղանակը Երևանում
Հայ

Շառլ Ազնավուրի կյանքի կանոնները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13:59
04 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայանալիք համերգի նախաշեմին պատմել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նկատմամբ իր վերաբերմունքի, իր հորից իրեն մնացած ժառանգության և այն մասին, թե ինչպես է երգերի սյուժեներ գտնում։

Ես երբեք չեմ խոսում քաղաքականության մասին։ Բայց միևնույն ժամանակ ունեմ քաղաքական գործիչ ընկերներ, որոնց հետ զրուցում ենք արվեստի մասին։ Եվ ում էլ որ ընտրի իմ ժողովուրդը, ես ընդունում եմ այդ ընտրությունը։ Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, բայց հարգում եմ իմ ժողովրդի ընտրությունը։ Չեմ սիրում մարդկանց, ովքեր մեկնում են այլ երկրներ և քննադատում իրենց երկրի քաղաքականությունը։ Ինձ համար ամեն ինչ գերազանց է։

Իմ լեզուն հայերենն է, բայց աշխատանքային լեզուն ֆրանսերենն է։ Այդ պատճառով էլ ինձ անվանում են ֆրանսիացի երգիչ, թեև բոլորը գիտեն, որ ես հայ եմ։

Ես սիրում եմ իմ աշխատանքը և ունկնդիրներին։ Դա գլխավորն է արտիստի համար։ Եթե նույնիսկ մի փոքր հոգնում եմ, դա ինձ չի կանգնեցնում։ Ես պետք է բեմ բարձրանամ։ Իմ ունկնդիրը շնորհակալ է և հավատարիմ, նա ինձ հարստացնում է, ստիպում գնալ առաջ և կատարելագործվել։ Հենց այդ հանդիսատեսն է երկարացնում երիտասարդությունը։

Իմ գաղտնիքն խանդավառությունն է և աշխատանքը։ Ես ինձ մոտ միշտ ունեմ փոքր, բայց շատ ծանր ճամպրուկ, որում կա աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Եվ երվեք չի եղել կարիերայում վերջակետ դնելու ցանկություն։ Եթե կանգ առնեմ` կմահանամ։

«Երկու կիթառ» երգը (երգչի երգացանկի ամենահայտնի երգերից մեկը` խմբ.) իմ հոր երգացանկի մասն էր, քանի որ նա կատարում էր ոչ միայն հայտնի հայ կատարողների ստեղծագործություններ, այլ նաև ռուսերեն լեզվով երգեր։ Այդ երգում ես կրկներգը ռուսերեն, որովհետև այն հնարավոր չէ թարգմանել։ Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել հայկական պոեզիան, ռուսական, ամերկյան և իտալական մշակույթը։

Գրել եմ 1400 երգ։ Ես ամեն օր մեկական երգ եմ գրում։ Բայց նաև ոչնչացնում եմ նախօրեին գրածից որոշ հատված։ Սկզբում թվում է, թե ամեն ինչ գերազանց է, բայց ավելի ուշ թերություններ եմ գտնում։ Այդպիսով, ես ինքս իմ թիվ մեկ քննադատն եմ։

Ես փորձում եմ խոսել բոլոր նրանց մասին, ովքեր դժվար կացության մեջ են, որ աջակցությունս հայտնեմ նրանց։ Բարդ է գտնել մի սյուժե, որի մասին դեռ չի ասվել, բայց ես պրպտում եմ։ Հաճախ սյուժեներն իրենք են գալիս։ Այդպես եմ գրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նրանք ընկան» («Ils sont tombés») երգը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
31 Հուլիսի 2023
Disney-ը ամենայն հավանականությամբ չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
Disney-ը չեղարկել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքին նվիրված սերիալի ցուցադրությունը
11:02
29 Հուլիսի 2023
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը հանդես կգա Երևանում (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում. ՎԻԴԵՈ
15:41
27 Հուլիսի 2023
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
Հայուհի Մադլենը Ջոն Լենոնի Imagine հիթի հայերեն կատարմամբ ցնցել է ֆրանսիական «Մանկական ձայնը» նախագծի ժյուրիին. ՎԻԴԵՈ
15:16
19 Հուլիսի 2023
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
«Սլավյանսկի բազար» մրցույթում Գրան Պրիի արժանացած Մաշա Մնջոյանը պատմել է իր տպավորությունների մասին
14:32
17 Հուլիսի 2023
Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի «Славянский базар» մրցույթում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը Վիտեբսկում անցկացված «Славянский базар» մրցույթում, դարձել է հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակին. ՎԻԴԵՈ
13:02
10 Հուլիսի 2023
Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ (ՖՈՏՈ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակների համագործակցությունը տարիների պատմություն ունի. ՖՈՏՈ
14:11
03 Հուլիսի 2023
Ամերիկահայերը կոչ են անում Disney–ին չեղարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրությունը
Ամերիկահայերը կոչ ենարել Disney-ին չեղարկել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալը
13:11
23 Հունիսի 2023
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Անչափ հուզիչ. Ճապոնիայի դեսպանը Կապանում հայերեն կատարում է «Հայի աչքեր» ստեղծագործությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:50
19 Հունիսի 2023
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում (ՎԻԴԵՈ)
Պրոթեզները խոչընդոտ չեն. «Զինվորի տան» տղաներն ազգագրական պար են պարում. ՎԻԴԵՈ
14:42
02 Հունիսի 2023
«Yerevan». Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արկադի Դումիկյանը և շոումեն Միխայիլ Գալուստյանը Երևանի մասին նոր տեսահոլովակ են ներկայացրել. ՎԻԴԵՈ
20:07
30 Մայիսի 2023
Երևանում նշել են երաժշտագետ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանի 100-ամյակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական գիտական-ստեղծագործական ընկերության գիտաժողով՝ նվիրված հայ ականավոր երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Փաշինյանի (1923-2004) ծննդյան 100-ամյակին
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ