ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե և դերասան Շառլ Ազնավուրն արժանացել է Kristián մրցանակի Պրահայում անցկացվող Febiofest 25-րդ միջազգային կինոփառատոնում, հայտնում է
Radio Praha-ի ռուսական ծառայությունը:
Ըստ աղբյուրի, մրցանակը շանսոնիեին շնորհվել է կինոարվեստում ունեցած ավանդի համար:
Загружается новость ... "Лево"
Շառլ Ազնավուրը համաշխարհային շրջագայության շրջանակում մարտի 16-ին համերգ է տվել Պրահայի Կոնգրես կենտրոնում՝ կատարելով իր հայտնի երգերը: Համերգներ են սպասվում նաև Ամստերդամում, Մոսկվայում, Օսակայում, Տոկիոյում և Լոնդոնում:
Kristián մրցանակի է արժանացել նաև հանրահայտ ֆրանսիացի դերասանուհի Քաթրին Դենյովը, որը, սակայն, առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը: Նրա անունից մրցանակը ստացել է Չեխիայում Ֆրանսիայի դեսպանը: -0-